Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ռազմական օդանավ է կործանվել


Այսօր մոսկովյան ժամանակով ժամը 11:06 Պերմի շրջանում կործանվել է «ՄիԳ-31» հարձակողական տիպի կործանիչը։ Զոհեր չկան։ Երկու օդաչուները հասցրել են պարաշյուտով դուրս նետվել կործանվող օդանավից։ Նրանց վիճակը բավարար է։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դիրկը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք էր կատարում եւ սպառազինություն չէր կրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG