Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Փաշինյանի դիմումը


Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով նա պահանջում էր պարտավորեցնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանին` փոփոխել իր պատժաչափի չկրած մասի կրճատման մասին որոշումը եւ վերահաշվարկ կատարել:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Փաշինյանը պնդում է, որ իր դեմ անօրինական որոշում է կայացվել, եւ պատժաչափը երկարացվել է 4 ամիս 29 օրով: Նրա համոզմամբ` այդ որոշումը կայացվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ եթե ճիշտ վերահաշվարկ կատարվեր, ինքը ազատության մեջ կհայտնվեր 2013 թվականի հունվարի 1-ին, իսկ այդ ժամանակահատվածում նախագահական ընտրությունների քարոզարշավի թեժ շրջանն է:

Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ բողոքարկելու է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG