Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում դեկտեմբերի 1-ից Ռոբերտ Սիմոնսին փոխարինելու է Ջեյմս Ափաթուրայը, ով ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչն է:
Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից, այդ որոշումը ընդունվել է նոյեմբերի սկզբին եւ հաստատվել Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից:
«Սա որոշակի ժամկետի լրանալուց հետո ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների պարբերական փոխարինում է», - ասել են մամուլի ծառայությունից:
Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոն ստեղծելու որոշումը ընդունվել է Հյուսիսանտլանտյան դաշինքի` 2004 թվականին Ստամբուլում կայացած գագաթնաժողում: Առաջինը այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Սիմոնսը: