Մատչելիության հղումներ

Նոր ծառահատումներ Երեւանում. հերթական շինությունն են կառուցում


Մի քանի օր շարունակ Նոր Նորքի երկրորդ զանգվածի «Վիշապաքար» կոչվող պուրակում անհայտ անձինք ցանկապատել են ու սկսել են շինարարական աշխատանքներ կատարել: Բնակիչներն ահազանգում են այգուն եւ այդ տարածքում գտնվող հուշարձանին սպառնացող վտանգի մասին, սակայն դեռ որեւէ արձագանք չեն ստացել:

Բնակիչները բողոքներ են ներկայացրել տարբեր կառույցներ` քաղաքապետարանից մինչեւ բնապահպանության նախարարություն. շենքը կառուցող ընկերությունն ունի շինարարության թույլտվություն:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG