Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Եթե Թուրքիան անկեղծ է, ապա պետք է վավերացնի եւ իրագործի արձանագրությունները»


«Հայաստանը նոր բանակցություններ Թուրքիայի հետ չի վարել եւ չի վարում», - այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի հետ բանակցությունները, շփումները շարունակվում են, ինչի մասին ասաց եւս մեկ անգամ Թուրքիայի նախագահը մի քանի օր առաջ Թուրքմենստանից վերադառնալիս», - այս հարցադրմանը ի պատասխան` նախարարը նաեւ ասել է. - «Եթե թուրքական կողմը անկեղծ է հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ, ապա պետք է անի մեկ պարզ բան` վավերացնի եւ իրագործի երկու երկրների միջեւ համաձայնեցված եւ ստորագրված արձանագրությունները` առանց նախապայմանների եւ այլեւայլի»:

«Դա ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության դիրքորոշումն է: Եթե Թուրքիան հակադրվի այդ դիրքորոշմանը եւ ձախողի գործընթացը, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ընդգծել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG