Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն)` խորհրդի նոյեմբերի 15-16-ը Փարիզում կայացած ժողովը բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Հայ հեղափոխական դաշնակցության մամլո դիվանի փոխանցմամբ` բանաձեւում, մասնավորապես, ասված է. - «Առաջնորդվելով այս տարի Երեւանում եւ Բաքվում գումարված ժողովների արդյունքներով, որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների` մյուս երկրից Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը, համարում շատ դրական երեւույթ։ Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն եւ անհրաժեշտություն` օգտվելու առկա հիմքերից, երկխոսություն եւ վստահություն կառուցելու»։
Խիստ կարեւորելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար` Սոցինտերնը, «որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածին չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու եւ շարունակելու համար` ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ, բ) երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում, գ) կոչ անելով հարգել 1994 թվականի զինադադարի պայմանագիրը եւ հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից, դ) կոչ անելով կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` հասնելու համարժեք, հավասարաչափ եւ միաժամանակյա փոխզիջումների», - ասված է բանաձեւում:
Ժողովին մասնակցած Դաշնակցության պատվիրակության կազմում էին կուսակցության Բյուրոյի անդամ, Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Ռիշար Անանյանը, այլ գործիչներ։