Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությունը, Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են պատվո պահակախմբով, օդանավակայանում ծածանվել են երկու երկրների պետական դրոշները: Ահմադինեջադին ողջունել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, այլ պաշտոնյաներ:
Ավելի ուշ կայացել է Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ առանձնազրույցը:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Մահմուդ Ահմադինեջադը եւ Իլհամ Ալիեւը ընդգծել են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են, եւ դրանց հետագա զարգացմանը կնպաստի նաեւ Իրանի նախագահի ներկայիս այցը:
Հանդիպման մասնակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել երկկողմ եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ:
Բաքվում Իրանի նախագահը վաղը մասնակցելու է Մերձկասպյան պետությունների ղեկավարների հանդիպմանը: