Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիսի


2011 թվականին Վրաստանի կառավարության մի մասը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիսի. այդ մասին, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ Քութայիսիում Կառավարության տան հիմնարկեքի ժամանակ։

«Մինչ այժմ մենք հայտարարում էինք, որ միայն խորհրդարանն է տեղափոխվելու Քութայիսի, սակայն, այժմ ուզում ենք ձեզ զարմացնել. հաջորդ տարի գործադիր իշխանությունը եւս Թբիլիսիից կտեղափոխվի, եւ մենք Քութայիսին կդարձենք Վրաստանի երկրորդ մայրաքաղաքը»,–հայտարարել է Սահակաշվիլիին։

Վերջինիս խոսքով, իշխանությունները ընտրել են Քութայիսին, որովհետեւ այն գտնվում է Վրաստանի կենտրոնում, բացի այդ, «Թբիլիսիին սպառնում է մեր թշնամին՝ հսկայական վիշապը, որը կիլոմետրեր հեռվից նայում է մեր մայրաքաղաքին»,–հայտարարել է Սահակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG