Մատչելիության հղումներ

Ստավրոպոլում ոստիկանները կանխել են բախումը հայերի եւ թուրքմենների միջեւ


«Росбалт» լրատվական գործակալության փոխանցմամբ` ոստիկանները Ստավրոպոլում կանխել են հայ եւ թուրքմեն շինարարների բախումը, որը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։

Մարզի ներքին գործերի գլխավոր վարչությունը հաղորդել է, որ վիճաբանությունը Ստավրոպոլի շինհրապարակներից մեկում ծագել է կենցաղային հողի վրա։ Եկվոր բանվորները սկսել են վիճել, թե իրենց բրիգադներից որ մեկն է ավելի որակով կատարում շինարարական աշխատանքները։ Չգտնելով անհրաժեշտ փաստարկներ` թուրքմենները գանգատվել են իրենց հայրենակիցներին, հայերն էլ` հայերին են գանգատվել։ Հաշիվները պարզելու համար հայերն ու թուրքմենները պայմանավորվել են հանդիպել քաղաքի մերձակայքում գտնվող մի տարածքում, ուր երկու տասնյակ մեքենաներով ժամանել է մոտ 60 մարդ։

Հնարավոր բախման վայր է մեկնել նաեւ այդ մասին տեղեկություններ ստացած ոստիկանների հատուկ խումբը, որը տեղում 27 մարդու է ձերբակալել։ Իրավապահները հանդիպման վայր ժամանած հայերի եւ թուրքմենների մեքենաներում հայտնաբերել եւ առգավել են մեկ պոմպային հրացան եւ երկու դանակ, հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG