Մատչելիության հղումներ

Իրաքում հայ է սպանվել


Իրաքում շարունակվող բռնությունների ալիքի հետեւանքով երկուշաբթի օրը զոհված 7 անձանցից 2-ը քրիստոնյաներ են, այդ թվում մեկը` հայ, հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի են ունեցել հյուսիսային Մոսուլ քաղաքում: Հրացաններով զինված անձինք, սպանելով Ասորի կաթոլիկ եկեղեցու դավանորդին եւ նրա հայ բարեկամին, փախուստի են դիմել:

Զոհված քրիստոնյաների ինքնության մասին «Ֆրանսպրես»-ը հաղորդում է միայն, որ հայը ատաղձագործ էր, իսկ նրա բարեկամը աշխատում էր նահանգային հակակոռուպցիոն գրասենյակում:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ վերջին շրջանում Իրաքում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում հարձակումներ քրիստոնյաների դեմ: Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաք Բաղդադում ակնհայտորեն քրիստոնյաների դեմ ուղղված հարձակման հետեւանքով զոհվել է 6 եւ վիրավորվել 33 մարդ, իսկ դրանից էլ մեկ շաբաթ առաջ Իրաքի մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ մոտ վեց տասնյակ մարդ է զոհվել:

Մինչ 2003 թվականի Իրաքյան պատերազմը երկրում ապրող շուրջ 800 հազար քրիստոնյաներից Իրաքում այժմ մնացել են շուրջ 500 հազարը, ինչը բացատրվում է քրիստոնեական համայնքի եւ եկեղեցիների դեմ պարբերաբար տեղի ունեցող ոտնձգություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG