Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը Բրյուսելում է


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում:

Նա հանդիպումներ է ունենալու, մասնավորապես, Եվրահանձնաժողովի Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար, Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ կենտրոնական Ասիայի հետ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Գունար Վիեգանդի, Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Հեյդի Հաութալայի, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ, Եվրախորհրդարանում հանդես է գալու «Քաղաքական համակարգի կապիտուլյացիան` մարդու իրավունքների առջեւ» ելույթով:

Օմբուդսմենի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` այցը կազմակերպել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG