Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին կհանդիպի Դմիտրի Մեդվեդեւի հետ


Նոյեմբերի 17-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նույն աղբյուրը փոխանցում է նաեւ, որ նոյեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահը Բաքվում մասնակցելու է մերձկասպյան 5 պետությունների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնելու վաղը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը շաբաթ օրը փոխանցել էր, որ այցի շրջանակներում նախատեսված են հայ - ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաեւ Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG