Մատչելիության հղումներ

Փոփոխություններ Ֆրանսիայի կառավարությունում


Ֆրանսիայի կառավարությունում փոփոխությունների են կատարվել:

Կառավարության նոր կազմը կիրակի ուշ երեկոյան հրապարակել է Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը:

Նախագահ Նիկոլա Սարկոզին վարչապետի պաշտոնին է վերադարձրել Ֆրանսուա Ֆիյոնին, որի հրաժարականը ընդունել էր նախօրեին: Արտգործնախարարի պաշտոնում Բեռնար Քուշներին կփոխարինի արդարադատության նախկին նախարար Միշել Ալիո-Մարին, Բորդոյի քաղաքապետ, երկրի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն նշանակվել է պաշտպանության նախարար, պաշտոնից հեռացվել է աշխատանքի նախարարը:

Նախարարների թիվը կրճատվել է` 37-ից հասնելով 31-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG