Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կոչ է անում խոլերայի դեմ պայքարի համար Հայիթիին 164 միլիոն դոլար տրամադրել


ՄԱԿ-ը կոչ է արել խոլերայի դեմ պայքարի համար Հայիթիին 164 միլիոն դոլարի օգնություն տրամադրել:

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Բըրսը Ժնեւում լրագրողներին ասել է, որ ոչ կառավարական կազմակերպությունները այդ օգնությունը կօգտագործեն Հայիթի բժիշկներ բերելու, ինչպես նաեւ դեղորայք եւ ջրի զտման սարքավորումներ տեղափոխելու համար:

Մինչ օրս խոլերայի առնվազն 11 հազար 125 դեպք է գրանցվել Հայիթիի 10 շրջաններից 5-ում, այդ հիվանդությունից մահացել է ավելի քան 720 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր հավանական չի համարել համաճարակի շուտ ավարտվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG