Սեուլում ժողով գումարած Մեծ քսանյակի երկրների ղեկավարները համաձայնել են ձեռնպահ մնալ իրենց երկրների տարադրամների փոխարժեքը արհեստականորեն իջեցնելու գործելակերպից։
Աշխարհի տնտեսապես առավել զարգացած 20 երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվել են առաջնորդվել շուկայով ձեւավորվող փոխարժեքի սկզբունքով։
Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, հռչակագրում կան անորոշ եւ երկիմաստ դրույթներ, ինչը նշանակում է, որ մանրամասները պետք է հստակեցվեն հաջորդ հանդիպումներում։
Համաժողովից հետո կայացած ասուլիսում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անարդար առեւտուրն ու փոխարժեքների հարցում զեղծարարությունները կարող են վտանգել աշխարհի տնտեսության վերականգնումը։
Լարվածությունը հատկապես սուր է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերություններում. պաշտոնական Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է ազգային տարադրամը` յուանը արհեստականորեն թուլացնելու համար, ինչի շնորհիվ չինացիները ավելացնում են իրենց ապրանքների արտահանումը։