Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի Ազգային հերոս, Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:
Նախագահն ընդգծել է, որ ամուր հիմքերի վրա գտնվող հայ - ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, եւ երկկողմ կապերի սերտացման գործում կարեւոր դեր ունի նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգեւատրել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին` երկու երկրների միջեւ համագործակցության խորացման, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքն ու երեւանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ կարեւորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջեւ գործակցության զարգացմանը: