ԵԱՀԿ-ում նախագահող պետության` Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը տեղաշարժեր է արձանագրել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
«Ուրախ եմ որոշակի տեղաշարժեր արձանագրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», - «Կազախստանսկայա պրավդա» թերթի վկայությամբ` ասել է Նազարբաեւը Euronews-ն տված հարցազրույցում:
«Այս տարվա հոկտեմբերին` առաջին անգամ վերջին 5 տարվա ընթացքում, կայացավ ԵԱՀԿ-ի հովանու ներքո միջազգային փորձագետների խմբի ուղեւորությունը Լեռնային Ղարաբաղ` հումանիտար իրավիճակը տեղում գնահատելու համար», - նշել է Ղազախստանի նախագահը:
«Մենք ողջունում ենք նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հոկտեմբերի 27-ի հայտարարությունը, որում Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ ռազմագերիների փոխանակություն իրականացնել եւ վերադարձնել զոհվածների մարմինները», - ասել է Նազարբաեւը: