Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարի երկու տեղակալներ ազատվել են պաշտոններից


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Թաթուլ Հակոբյանը ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի մեկ այլ որոշմամբ Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Անցած հինգշաբթի օրը կառավարության նիստում վարչապետը խստորեն քննադատել էր գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններին` պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար: Առողջապահության նախարարության հետ կապված` Տիգրան Սարգսյանը պահանջել էր կատարել կադրային փոփոխություններ` ընդհուպ մինչեւ փոխնախարարի մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG