Մատչելիության հղումներ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը մեկնել է Ստրասբուրգ


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու «Ակադեմիական ազատության եւ հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում նախատեսվում է նաեւ նախարարի ելույթը:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Ստրասբուրգում Արմեն Աշոտյանը նաեւ հանդիպումներ է ունենալու Եվրախորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽ-ի քարտուղարության կրթության հարցերով պատասխանատուների, ԵԽ-ի խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ:

Այցը կավարտվի նոյեմբերի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG