Մատչելիության հղումներ

Իրաքի քաղաքական առաջնորդները համաձայնության եկան կառավարության ձեւավորման շուրջ


Իրաքի քաղաքական առաջնորդներին հաջողվել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններից 8 ամիս անց համաձայնության գալ ապագա կառավարության ձեւավորման հարցում:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրաքի կառավարության խոսնակ Ալի ալ-Դաբաղին, ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ երկրի ղեկավարի պաշտոնում կմնա Ջալալ Թալաբանին, վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել կաբինետի գործող ղեկավար Նուրի ալ-Մալիքին, իսկ «Իրաքիյա» դաշինքին եւ նրա առաջնորդ, նախկին վարչապետ Իյադ Ալաուիին իրավունք կտրվի առաջադրել խորհրդարանի խոսնակի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG