Տաշքենդում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վերադառնում են երկու ոսկե մեդալներով:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երեկ տարածած հաղորդագրության համաձայն` աշխարհի չեմպիոն է դարձել Եվրոպայի 2010 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի մրցումների 68 կիլոգրամ քաշային կարգում:
Ուրբաթ օրը մարզական սամբոյի 74 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել ստեփանակերտցի մարզիկ Աշոտ Դանիելյանը: