Մատչելիության հղումներ

Վիշեգրադյան քառյակը» վարելու է միասնական էներգետիկ քաղաքականություն


Չեխիայի Կարլովի Վարի հանգստավայրում անցնող «Վիշեգրադյան քառյակի» գագաթնաժողովում Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի ու Հունգարիայի ղեկավարները հանդես են եկել միասնական էներգետիկ քաղաքականություն եւ Եվրամիության շրջանակներում համաձայնեցված գործողություններ վարելու օգտին:

Երկօրյա գագաթնաժողովում քառյակի անդամները հայտարարել են, որ համաձայնեցված են գործելու Եվրամիությունում Հունգարիայի եւ Լեհաստանի նախագահության ժամանակաշրջանում, ինչպես նաեւ Եվրամիությանը չանդամակցող արեւելյան հարեւանների հետ բանակցություններում:

Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի ու Հունգարիայի ղեկավարները մտադիր են առաջիկա տարիներին համագործակցել էներգետիկ անվտանգության ոլորտում:

Գագաթնաժողովի շրջանակներում Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պայմանավորվածություն են ձեռք բերել միավորել երկու երկրների գազամատակարարման ցանցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG