Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում կպայքարեն 20 կուսակցություններ


Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է նոյեմբերի 28-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների գրանցումը:

Հանձնաժողվովի քարտուղար Յուրի Չոկանի խոսքով` խորհրդարանական մանդատների համար պայքարելու է 20 քաղաքական կուսակցություն եւ 20 անկախ թեկնածու:

Առաջիկա ընտրությունները վերջին երկու տարիների ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրություններն են Մոլդովայում:

Անցած մեկ տարվա ընթացքում նախկին ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերել եւ լուծել նախագահի ընտրության հարցը. Մոլդովայի Սահմանադրությամբ` երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG