Մատչելիության հղումներ

YouTube-ի տեսանյութին առնչվող գործը ուղարկվում է դատարան


Ավարտվել է ինտերնետային YouTube ցանցում սեպտեմբերին տեղադրված աղմկահարույց տեսանյութում պատկերվածի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը, գործն ուղարկվում է դատարան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից:

Հիշյալ տեսանյութում պատկերված էր, թե ինչպես է սպան ծեծի ու ծաղրուծանակի ենթարկում զինվորներին: Մայոր Սասուն Գալստյանին իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրված, եւ նա կալանքի տակ է գտնվում:

Հաղորդվում էր, որ դեպքը «Եղնիկներ» կոչվող զորամասում էր տեղի ունեցել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG