Մատչելիության հղումներ

Քրեակատարողական վարչությունից հերքում են Փաշինյանի նկատմամբ հարձակման լուրը


Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից այսօր հերքել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կատարված հարձակման լուրը:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը իր հաղորդագրությունում այդ տեղեկատվությունը որակել է «իրականության հետ որեւէ առնչություն չունեցող հերյուրանք»:

Փաշինյանի նկատմամբ հարձակման մասին այսօր գրել է «Հայկական ժամանակ»-ը` վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության իր աղբյուրները եւ նշելով, որ այլ մանրամասներ ճշտել չի հաջողվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG