Մատչելիության հղումներ

Աբիեւը Գյոնյուլի հետ խոսում է «տարածքները ազատագրելու այլ հնարավորությունների» մասին


«Ադրբեջանը եւ Թուրքիան պատմականորեն միշտ միասին են եղել եւ փորձությունների առավել ծանր շրջաններում սատարել են միմյանց, եւ ադրբեջանցի ժողովուրդը դա զգացել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման առաջին օրերից», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` այսօր ընդունելով թուրք գործընկեր Վեջդի Գյոնյուլին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Աբիեւը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է, թե պաշտոնական Բաքուն շարունակում է բանակցություններ վարել հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, սակայն «եթե դրանք անարդյունք լինեն, բացառված չէ այլ հնարավորությունների օգտագործումը Ադրբեջանի` Հայաստանի կողմից զավթված տարածքները ազատագրելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG