Կյանքի 73-րդ տարում այսօր առավոտյան մահացել է Ռուսաստանի նախագահի խորհրդական, ԱՊՀ-ի երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Չերնոմիդինի քարտուղարությունից, նա տառապում էր քրոնիկ հիվանդությամբ եւ անցած գիշեր պետք է վերադառնար արտասահմանից, ուր բուժման կուրս էր անցել:
Ռուսաստանի կառավարությունը 1992-98 թվականներին ղեկավարած Վիկտոր Չերնոմիրդինը ռուսաստանցի առավել հեղինակավոր եւ ճանաչված քաղաքական գործիչներից էր:
8 տարի նա պաշտոնավարել էր որպես Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան, ինչից հետո 2009 թվականին վերադառնալով Ռուսաստան` զբաղեցնում էր նախագահի խորհրդականի պաշտոնը: