Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ռազմական համագործակցության աննախադեպ համաձայնագիր են ստորագրել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Լոնդոնում երկու համաձայնագիր ստորագրեցին ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել համատեղ զինված ուժեր, ինչպես նաեւ միասին օգտագործել ավիակիրները եւ միջուկային փորձարկումների վայրերը։

Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ այս երկու երկրների ռազմական համագործակցության մակարդակը փորձագետները գնահատում են աննախադեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG