Մատչելիության հղումներ

Ճապոնիան իր դեսպանին ժամանակավորապես հետ է կանչում Մոսկվայից


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Կուրիլյան կղզիներ այցելության հետ կապված` Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Մասահարու Կոնոն մոտ օրերս մեկնելու է Տոկիո` խորհրդակցությունների նպատակով:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատնից, դեսպանը Ճապոնիա կմեկնի ժամանակավորապես` «բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», իսկ թե երբ կվերադառնա` դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը բողոք էր արտահայտել Կուրիլյան արշիպելագի հարավային կղզիներ Մեդվեդեւի այցելության կապակցությամբ: Ճապոնիան հավակնություններ ունի Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային տիրապետության տակ անցած այդ կղզիների նկատմամբ եւ դրանք իր «հյուսիսային տարածքներն» է համարում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «անընդունելի» է որակել պաշտոնական Տոկիոյի բողոքը:

Մեդվեդեւը Ռուսաստանի առաջին ղեկավարն է, ով այցելեց վիճահարույց Կուրիլյան կղզիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG