Մատչելիության հղումներ

Շփման գծում վաղը հերթական մոնիտորինգը կանցկացվի


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամ գյուղի մոտակայքում, ԵԱՀԿ-ի առաքելությունը վաղը հերթական մոնիտորինգը կանցկացնի: Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը եւ օրվա ընթացքում շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 15 դեպք, որոնց ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը նույնպես հաղորդում է հրադադարի խախտումների մասին` դրանցում մեղադրելով հայկական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG