Մատչելիության հղումներ

Վրաստանում 20 մարդ է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով


Վրաստանի ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով։

Վկայակոչելով Վրաստանի անվտանգության ծառայության աղբյուրը, որի անունը չի բացահայտվում, «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացի են, նրանք մեղադրվում են լրտեսական ցանց ստեղծելու եւ Ռուսաստանին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչ հաստատել, ոչ հերքել է այս լուրը։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում մեկնաբանություն անելուց։ Պաշտոնական հայտարարություն կարվի նոյեմբերի 5-ին նախատեսված մամուլի ասուլիսում», - ասել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Շոթա Ութիաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG