Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Ադրբեջանին


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Ադրբեջանին մամուլի ազատության սահմանափակումների համար:

Նախօրեին հրապարակված զեկույցում կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանում մամուլի ազատությունը սահմանափակելու հետեւողական քաղաքականություն է տարվում:

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին ու բլոգերներին, հետաքննել լրագրողների վրա հարձակումների արձանագրված փաստերը, իսկ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների խնդիրներին:

Human Rights Watch-ը նաեւ անհրաժեշտ է համարում տեղական հաճախականություններով միջազգային ռադիոկայանների ծրագրերի հեռարձակման վերականգնումը:

Պաշտոնական Բաքուն հերքում է այս քննադատությունը` հայտարարելով, որ երկրում պահպանվում են ժողովրդավարական չափանիշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG