Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվող գովազդի փառատոնի հայկական հայտերը շատ չեն


Հայկական գովազդային կազմակերպություններն ու լրատվամիջոցները հիմնականում չեն ցանկացել մասնակցել հոկտեմբերի 28-30-ը Երեւանում նախատեսված POPOK գովազդի միջազգային փառատոնին, որի համար հայտեր ստացվել են հիմնականում Գերմանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ֆրանսիա եւ այլ երկրներից:

«Հայաստանից ունենք 170 գործ, ինչը փոքր թիվ է, բայց զարմացած չենք, քանի որ միշտ էլ առաջինին զգուշորեն են մոտենում», - նշեցին փառատոնի կազմակերպիչներ, գովազդների ասոցիացիայի նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

Տարածաշրջանում նման փառատոն միայն Վրաստանում է եղել: Գովազդների ասոցիացիայի նախագահի խոսքով` վրացական գովազդն անհամեմատ լավն է հայկականից:

Անդրադառնալով հայկական գովազդային շուկային` մասնագետները երկու կարեւոր բաց առանձնացրեցին. գովազդը հաճախ չի համապատասխանում ոչ միայն բարոյական չափանիշներին, այլեւ օրենսդրությանը:

XS
SM
MD
LG