Մատչելիության հղումներ

Երեւանում կկայանա «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնը


Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Popok» գովազդի միջազգային փառատոնը: «Արտաքինից` ամուր կաղապարով, ներսից` լի մտքերով, որոնք ավելի նուրբ ու փափուկ են», - «Պոպոք» անվանման ընտրությունը բացատրում են կազմակերպիչները:

P.o.p.-ը գովազդային աշխարհում հայտնի հապավում է եւ նշանակում է գովազդ վաճառքի վայրում: - «Փառատոնը միջազգային մրցաշար է, որտեղ գովազդ ստեղծող մարդիկ փորձում են իրենց մտավոր կարողությունները, իրենց աշխատանքի արդյունքը», - նշեց կազմկոմիտեի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Երեւանում գովազդի առաջին միջազգային փառատոնի հրավերին արձագանքել են 26 պետությունների 54 քաղաքներից, ժամանելու են գովազդի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ, որոնցից ոմանք ընդգրկվելու են ժյուրիի կազմում, ոմանք անկացնելու են վարպետության դասեր:

Մրցութային ցանկում ընդգրկվելու են սոցիալական եւ կոմերցիոն գովազդներ 6 անվանակարգերում`հեռուստատեսային, ռադիո, ինտերնետային, տպագիր, մարքեթինգային արդյունավետություն եւ գրաֆիկական դիզայն: Յուրաքանչյուր ավանակարգում լինելու են հաղթողներ: Մրցանակը արձանիկ է` պատրաստված ընկույզի կեղեւից, տերեւից եւ փայտից:

XS
SM
MD
LG