«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, այն պրոբլեմները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում», - շաբաթ օրը հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ախուրյանում պատասխանելով բանակում վերջին շրջանում իրար հաջորդած դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցին` նախագահը ասաց. - «Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերվում` ոչ թե այն երեւույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ այն երեւույթի մասին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ-անձնական, կուսակցական շահերից»:
«Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետեւ մեր բանակը հսկայական, մեծ կառույց է, մեր բանակը գործող բանակ է, եւ վերջապես` յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը լրագրողների հարցերին պատասխանում էր Ախուրյանում կառուցված շաքարի գործարանում շրջելուց հետո: Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս գործարանը սկսել է արտադրանք թողարկել:
Ապրանքների գնաճին անդրադառնալով` նախագահը ասաց. - «Վստահ եմ, որ մեր գյուղատնտեսական մթերքների շուկաներում եւ ընդհանրապես մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ է: Իհարկե, այդպես է, եւ այդ մտահոգությունը մենք էլ ունենք: Այս պարագայում ես չեմ էլ փորձի այս պրոցեսը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետեւ ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միեւնույն է` թանկացումը միշտ էլ վատ երեւույթ է, եւ այդ երեւույթի դեմ մեր պայքարը պետք է է'լ ավելի ուժեղանա»:
«Չնայած նրան, որ հիմնական թանկացումները իրոք կապված են սննդամթերքի հետ, գյուղմթերքների հետ, որովհետեւ անցած 9 ամիսների ընթացքում մեր երկրում 4.8 տոկոս է գնաճ արձանագրվել, եւ չնայած նրան, որ այդ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 8 տոկոսով, սոցիալական նպաստների չափն ու կենսաթոշակները աճել են ավելի մեծ տոկոսով, միեւնույն է, սա հանգստություն չի կարող բերել», - ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Մյուս կողմից էլ, ես չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարում` կապված մեր նոր բյուջեի հետ, մենք նախատեսում ենք աշխատավարձների եւ թոշակների կտրուկ բարձրացում, եւ որ հենց սկսենք նոր տարին` ամեն ինչը շատ հարթ է լինելու: Այս խնդիրը դեռեւս տեւական ժամանակ Հայաստանում լինելու է: Միակ ելքը այն է, որպեսզի ոչ միայն Ախուրյանում, այլ մեր հանրապետության ողջ տարածքում ահա այսպիսի գործարաններ կառուցվեն»:
«Ասածս հետեւյալն է` որ մոտ ժամանակներս մեծ հեղափոխություններ չսպասենք այս ոլորտում, բայց, միեւնույն ժամանակ, մենք գիտակցում ենք հարցի սրությունը եւ պրոբլեմի լուծման ուղղությամբ իրոք լուրջ աշխատանք ենք կատարում», - ամփոփեց նախագահը:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եղավ Գյումրիում` մասնակցելու այստեղ արդեն 7-րդ տարին նշվող Քաղաքի օրվա միջոցառումներին:
Գյումրիում Հայաստանի նախագահի մասնակցությամբ, մասնավորապես, բացվեց քաղաքապետարանի նոր շենքը, որի շինարարությունը ընթանում էր 7 տարի:
Սերժ Սարգսյանը այցելեց նաեւ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ ստեղծված «Խաչքարերի պուրակ», դիտեց Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից: Հետագայում պուրակում տեղադրվելու է ավելի քան 100 խաչքար: