Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումները շփման գծում շարունակվում են


Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտման 22 դեպք:

«Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը, իր հերթին, պնդում է, թե հրադադարի ռեժիմը խախտում են հայկական ստորաբաժանումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG