Մատչելիության հղումներ

Իրանը մասնակցել է Աֆղանստանի հարցով բարձր մակարդակի հանդիպմանը


Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Ալի Քանեզադեն մասնակցություն է ունեցել Աֆղանստանի խնդրով Հռոմում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, թե որեւէ խնդիր չի տեսնում Իրանի մասնակցության հետ կապված:

Միջազգային ներկայացուցչություն ունեցող այս հանդիպումը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները, նպատակ ունի կենտրոնացնել միջազգային ջանքերը` Աֆղանստանում 9 տարի ընթացող պատերազմից հետո առաջընթաց գրանցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG