Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում սկսվում են բյուջետային քննարկումները


Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվում են «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սեպտեմբերի վերջին կառավարության հավանությանը արժանացած օրինագծով հաջորդ տարվա պետբյուջեն առաջարկվում է հաստատել ծախսերի գծով` շուրջ 999 միլիարդ դրամ (մոտ 2.46 միլիարդ դոլար), եկամուտների գծով` 850 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 148.6 միլիարդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG