Մատչելիության հղումներ

Տղամարդն ամուսնանում է միաժամանակ երկու կանանց հետ


Պակիստանում հանրության ուշադրության կենտրոնում է 23-ամյա Աժար Հայդրին, ով առաջիկա 24 ժամում պետք է երկու անգամ ամուսնանա։ Առաջին ամուսնությունը տեղի է ունենալու նրա կամքին հակառակ։

Նրա ծնողները պայմանավորվել են տղային ամուսնացնել Հումայրա Քասիմի հետ, երբ Աժարը դեռ երեխա էր։ Պայմանավորված ամուսնությունները տարածված են Պակիստանում։ Այդ երկրում իշխող կրոնն իսլամն է, ուստի, տղամարդը կարող է ունենալ ընդհուպ մինչեւ 4 կին։

Աժարն ասել է, որ իր սրտի ընտրությունը երկրորդ հարսնացուն է (նրա անունը չի հաղորդվում), սակայն ինքը չի կարող ծնողների կամքին դեմ գնալ։

Պակիստանի հեռուստակայանները մտադիր են եթեր հեռարձակել հարսանյաց երկու հանդեսները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG