Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ բազմամշակութային հասարակարգ ստեղծելու Գերմանիայի փորձը ցավալիորեն ձախողվել է։ Մեկելը երեկ այդ մասին ասել է Պոտսդամ քաղաքում՝ իր Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ։
Կանցլերի խոսքերով, Գերմանիայում չի գործել տեղացիների հետ կողք կողքի այլազգիների ապրելու եւ հասարակության հիմնական հոսանքի մեջ ինտեգրվելու տարբերակը։
Անգելա Մերկելը այլազգիներին կոչ է արել ավելին անել ինտեգրման համար, այդ թվում՝ սովորել գերմաներեն։ Կանցլերն այդ մեկնաբանությամբ հանդես է գալիս մի ժամանակաշրջանում, երբ իր կուսակիցներից շատերը պահանջում են ձեռնարկել ավելի կոշտ միջոցներ ներգաղթյալների հարցերը կարգավորելու համար։
Ուղիղ հեռարձակում