Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ ինքը ողջունում է մոլորակի առաջատար երկրների հետ միջուկային ծրագրի հարցով բանակցությունները վերսկսելու առաջարկը։ Այդ բանակցությթւնները սառեցվել են անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից։
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ լավագույն ուղին Իրանի հետ բանակցելն է, դուք այլ տարբերակ չունեք»,- ելույթ ունենալով Արբիլ ավանում ասել է Ահմադինեժադը։
Եվրոպական միության արտգործնախարար Քեթրին Աշթոնն առաջարկել է նոյեմբերի 15-ից 18-ը բանակցություններն անցկացնել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Բանակցություններին պետք է մասնակցեն մի կողմից` Իրանը, մյուս կողմից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան։