Մատչելիության հղումներ

Չիլիում հիվանդանոցից դուրս են գրվել փրկված 33 հանքափորներից 31-ը


Չիլիի Կոպիապո քաղաքի հիվանդանոցից դուրս են գրվել ու տուն են վերադարձել ավելի քան երկու ամիս փլուզված հանքահորում մնացած 33 հանքափորներից 31-ը:

69 օր 700 մետր խորությամբ հանքում ծուղակված հանքագործներին հաջողվեց դուրս բերել չորեքշաբթի օրը: Նրանց դիմավորեցին որպես ազգային հերոսների:

Հիվանդանոցում մնացած երկու հանքափորներից մեկը ատամների հետ կապված խնդիր ունի, մյուսը` թոքերի:

Օգոստոսի 5-ին պղնձի եւ ոսկու հանքավայրում տեղի ունեցած փլուզման հետեւանքով 33 հանքափորները մնացել էին գրեթե 700 ետր խորությամբ հանքում: Առաջին 17 օրերին նրանց ճակատագիրն անհայտ էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG