Մատչելիության հղումներ

Ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հայ զինվոր է սպանվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի փոխանցմամբ` երեկ ժամը 19:00-ի սահմաններում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարեւելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) ադրբեջանական կողմից գնդակ է արձակվել, ինչի հետեւանքով զինծառայող Վիտալի Իգիթյանը գլխի շրջանում ստացել է թափանցող հրազենային վիրավորում, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

22-ամյա Իգիթյանը Պաշտպանության բանակի թիվ 38401 զորամասի զինծառայող էր:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG