Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում` Աղդամի շրջանի Ղարադաշլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի ժամկետային զինծառայող է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, 27-ամյա զինվոր Էլգիզ Ռուստամովը ազդրի գնդակային վիրավորում է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, նրա վիճակը բավարար է:

Ադրբեջանական կողմի պնդմամբ, զինծառայողը վիրավորվել է հայկական զինված ուժերի կողմից գնդակոծման հետեւանքով:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հրադադարի խախտումների համար մեղադրում է ադրբեջանական կողմին` վստահեցնելով, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը ի պատասխան դրանց համարժեք գործողություններ է ձեռնարկում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG