Մատչելիության հղումներ

Յուրի Վարդանյանը վթարի է ենթարկվել


Լեգենդար ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը ուրբաթ երեկոյան «99 ՈՈ 007» պետհամարանիշի «Լեքսուս» մակնիշի մեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել է տրակտորի` ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հանրահայտ մարզիկը նախ տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան:

Սպորտի եւ երիտասարդության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Յուրի Վարդանյանը ստացել է ոտքի երկու կոտրվածք, «Նաիրի» բժշկական կենտրոնում ենթարկվել է երկարատեւ վիրահատության: Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG