Մատչելիության հղումներ

Տաջիկստանում փակվել են ընդդիմադիր ինտերնետային կայքերը


Այսօրվանից Տաջիկստանի տարածքից արգելափակվել են ընդդիմադիր Fergana.ru եւ Centrasia.ru կայքեր, ավելի վաղ փակվել էր նաեւ մուտքը «Ավեստա» կայք:

Հաղորդելով այս մասին, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Տաջիկստանի գլխավոր տպագրատունը հրաժարվել էր հրատարակել մի շարք անկախ թերթեր:

Մեկնաբանների կարծիքով կառավարության այս քայլը պայմանավորված է երկրի արեւելքում շուրջ մեկ ամիս շարունակվող հակաահաբեկչական օպերացիայի մասին տեղեկատվությունը թաքցնելու ցանկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG