Մատչելիության հղումներ

Մի քանի օրով դադարեցվում է ռուսական գազի մատակարարումը Հայաստան


Վրաստանի Մցխեթի շրջանում «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա իրականացվող աշխատանքների պատճառով այսօր առավոտից դադարեցվում է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:

Ինչպես դեռ անցած շաբաթ տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդ»-ը, Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը խոստացել է Հայաստանի գազամատակարարումը վերականգնել հինգշաբթի օրը:

«ՀայՌուսգազարդ»-ը հայտնել էր նաեւ, որ գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG