Մատչելիության հղումներ

Մոսկվայի փոխքաղաքապետ. «Երեւանի հետ բոլոր ծրագրերը ուժի մեջ են»


«Մոսկվայի կառավարությունը հաստատում է, որ Երեւանի հետ կնքված բոլոր համաձայնագրերը ուժի մեջ են», - այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովը:

«Երեւանը մեր հուսալի գործընկերներից է: Մեր այցը ամրապնդում է Երեւանի ու Մոսկվայի միջեւ կնքված բոլոր պայմանագրերի կարեւորությունը: Բոլոր այն ծրագրերը, որոնք քննարկվել են երկու քաղաքների ղեկավարների մակարդակով, իրականություն կդառնան: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինի եւ Մոսկվայի կառավարության անունից հայտնում եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է», - ասել է Բայդակովը, ով ժամանել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով` «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բեգլարյանը եւ Բայդակովը շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի մայրաքաղաքների 2008-2011 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG