Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հրապարակվեց հայ գերու մահվան դեպքը դատապարտող փաստաթուղթ


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում այսօր հրապարակվել է ադրբեջանական գերության մեջ Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքը դատապարտող հայտարարություն:

Հայաստանյան պատվիրակության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ պահանջ է հնչեցվում` պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:

Փաստաթղթին միացել են ԵԽԽՎ-ի 26 պատվիրակներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից եւ եվրոպական այլ երկրներից:

«ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG