Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Բրյուսելում կմասնակցի Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի հերթական հանդիպմանը:
Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների` հոկտեմբերի 6-7-ը անցկացվող հանդիպմանը մասնակցելու նպատակով Կարինե Ղազինյանը Բրյուսել է մեկնել նախօրեին:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հոկտեմբերի 12-ին պատվիրակությունը մասնակցելու է Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ լիագումար նիստին: